Չինաստանի պաշտպանության նախարարն աշխարհին կոչ է արել հրաժարվել «սառը պատերազմի» ժամանակների մտածողությունից
ՄիջազգայինՉինաստանի պաշտպանության նախարար Չան Վանցյուանն աշխարհին կոչ է արել հրաժարվել «սառը պատերազմի» ժամանակների հնացած մտածողությունից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Անվտանգության հարցերի Սյանշանի 7-րդ միջազգային համաժողովի ժամանակ:
«Հարկավոր է հրաժարվել «սառը պատերազմի» ժամանակների հնացած մտածողությունից»,- հայտարարել է նախարարը՝ հավելելով, որ պետությունները պետք է միջազգային համագործակցության առաջնահերթություն դարձնեն «անվտանգության նոր գլոբալ ճարտարապետության ստեղծումը»:
Նշվում է, որ համաժողովի կազմակերպիչը Չինաստանի պաշտպանության նախարարությունն է: Հավաքին մասնակցում է նաեւ ռուսական պատվիրակություն՝ ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովի գլխավորությամբ: