Ղրղզստանի նախագահը կայցելի Հայաստան ու Վրաստան
ՄիջազգայինՂրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը պաշտոնական այցով կժամանի Վրաստան, աշխատանքային այցով՝ Հայաստան՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար: Այդ մասին հայտնել է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը: Ինչպես հայտնում է «Սպուտնիկ» գործակալությունը, նախատեսվող այցերի մանրամասները նախագահը քննարկել է արտգործնախարար Էրլան Աբդիլդաևի և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Սապար Իսակովի հետ: