Անկարայում ձերբակալել են հանրահավաքի մոտ 60 մասնակցի
ՄիջազգայինԱնկարայի ոստիկանությունը ձերբակալել է երկրի պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչության տարելիցի առիթով իշխանությունների չարտոնած հանրահավաքի մոտ 60 մասնակիցների: Այս մասին հայտնում է Milliyet-ը:
Թուրքիայի իշխանությունները ահաբեկչության տարելիցին նվիրված սգո արարողություն են անցկացրել Անկարայի նահանգապետ Էրջան Թոփաջիի մասնակցությամբ, որը ծաղիկներ է դրել հանրահավաքի մասնակիցների զոհվելու վայրում:
Չնայած զանգվածային ակցիան արգելված էր, հարյուրավոր ցուցարարներ ոստիկանների շղթայի միջով փորձել են ներթափանցել ահաբեկչության իրագործման վայր: Ոստիկանները պլաստիկ կիրառել են փամփուշտներ, ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ:
2015 թվականի հոկտեմբերի 10-ին պայթյունների հետեւանքով, որոնք Անկարայի երկաթուղային կայարանի շրջանում կազմակերպել էին երկու մահապարտ ահաբեկիչներ, զոհվել էին երկրի հարավ-արեւելքում բռնության դեմ հանրահավաքի 102 մասնակիցներ: