Դոլարը մի փոքր էժանացել է, իսկ եվրոն՝ թանկացել
ՄիջազգայինԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կազմել է 474.46 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.13 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 529.88 դրամ (աճել է 2.04 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 589.14 դրամ (աճել է 5.49 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.61 դրամ (աճել է 0.01):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 264.36 դրամ, ոսկի՝ 19,201.28 դրամ, պլատին՝ 14,872.89 դրամ։
Հոկտեմբերի 10-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում արտարժույթով գործարք չի կայացել։