Կրետեից «Դոմոդեդովո» թռչող օդանավը վթարային վայրէջք չի կատարի
ՄիջազգայինՄոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում զբոսաշրջիկներին Կրետեից Մոսկվա տեղափոխող օդանավը վայրէջք կկատարի նորմալ ռեժիմով, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Օդանավը ստուգողական թռիչք էր կատարում թռիչքուղու երկնքում: Հաստատվել է անիվների բոլոր կանգնակների խափանումը, գործակալությանը հայտնել է արտակարգ ծառայություններում աղբյուրը:
Ավելի վաղ հաղորդվում էր նաեւ վթարային վայրէջքի հնարավորության մասին, բայց հիմա դա անհրաժեշտ չէ, հավելել է աղբյուրը: