Քալիֆորնիայում երկու ոստիկանի են սպանել
ՄիջազգայինԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Փալմ Սփրիգնս քաղաքում ընտանեկան վեճը հարթելու փորձի ժամանակ ոստիկանության երկու սպա է սպանվել. եւս մեկ ոստիկան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասինBBC-ին հայտնել են ոստիկանության վարչությունում։
Այս պահին իրավապահ մարմինների աշխատակիցները շարունակում են որոնել հրաձիգին։ «Դա սովորական ընտանեկան վեճ էր, բայց տան անդամներից մեկը նախընտրեց կրակ բացել ոստիկանների ուղղությամբ»,-լրագրողներին հայտնել է քաղաքի ոստիկանապետ Բրայան Ռեյեսը՝ դժվարությամբ զսպելով արցունքները։