Եմենի քաղաքապետը մահացել է օդային հարձակումների արդյունքում. ԶԼՄ-ներ
ՄիջազգայինՍաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի օդային հարվածների արդյունքում մահացել է Եմենի մայրաքաղաք Սանայի քաղաքապետ Աբդուլ Քադիր Հիլալը, հաղորդում է The New York Times-ը:
Ավելի վաղ ապստամբների կառավարության առողջապահության նախարարությունը հայտնել է, որ օդային հարձակման արդյունքում 82 զոհ և 450 վիրավոր կա:
Վարչության պետի տեղակալ Նասեր Ալ Արգլիի խոսքերով` զոհերի թիվը կարող է աճել:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը օդային հարվածների են ենթարկել Եմենի մայրաքաղաք Սանայում տեղի ունեցող հուղարկավորության արարողությունը: