Եմենում կոալիցիայի ավիահարվածի զոհերի թիվը հասել է 82-ի
ՄիջազգայինԵմենում սգո արարողության ժամանակ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ կոալիցիայի հարվածի զոհերի թիվը հասել է 82-ի, ևս 534 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է Associated Press-ը` վկայակոչելով ապստամբների կառավարությունում առողջապահության փոխնախարար Նասեր ալ-Արգլիին:
Ավելի վաղ հաղորդվել էր 45 զոհի մասին: Զոհերի և վիրավորների ընդհանուր թիվը կազմել է 700 մարդ:
Փոխնախարարի տվյալներով՝ զոհերի թիվը դեռևս կարող է աճել:
Աղբյուրը Sputnik գործակալությանը հայտնել է, որ կոալիցիայի ավիահարվածը եղել է սրահի վրա, որտեղ տեղի է ունեցել հիշատակի արարողություն՝ ապստամբների կառավարության ՆԳ նախարարի հոր մահվան կապակցությամբ: