ՌԴ ՊՆ-ն հաստատել է Կալինինգրադի մերձակայքում «Իսկանդեր-Մ» հրթիռների տեղակայումը
ՄիջազգայինՌուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հաստատել է, որ Կալինինգրադի մերձակայքում «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգեր է տեղակայում: Ըստ Ինտերֆաքսի՝ նա պարզաբանել է, որ հրթիռների տեղակայումն իրականացվում է Զինված ուժերի մարտական պատրաստության շրջանակում:
«Բացառություն չէ նաեւ Կալինինգրադի մարզը, ուր բազմիցս հրթիռային զորքերի ստորաբաժանումներ են տեղակայվել եւ տեղակայվելու են Ռուսաստանի Զինված ուժերի մարտական պատրաստության շրջանակում»,- ասել է Կոնաշենկովը:
Ավելի վաղ ամերիկյան հետախուզության աղբյուրը հաղորդել էր, որ Ռուսաստանը Կալինինգրադի մերձակայքում «Իսկանդեր-Մ» հրթիռային համալիրներ է տեղակայում՝ նշելով, որ պատճառները կարող են տարբեր լինել: