Շտայնմայերը Ռուսաստանին կոչ է արել ազդել Ասադի վրա՝ Հալեպում իրադրության պատճառով
ՄիջազգայինԳերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանին կոչ է արել ազդել Սիրիայի իշխանությունների վրա արևելյան Հալեպի բնակիչներին հումանիտար օգնություն հասցնելու համար, հայտնում է RIA Novosti-ն:
«Արտգործնախարար Շտայնմայերն այսօր հեռախոսազրույց է անցկացրել իր ռուս գործընկեր Լավրովի հետ Սիրիայի իրադրության կապակցությամբ: Արտգործնախարար Շտայնմայերը ընդգծել է անհապաղ հումանիտար օգնություն հասցնելու անհրաժեշտությունը Հալեպի արևելքում արգելափակված հարյուր հազարավոր մարդկանց, որտեղ չկա մաքուր ջուր և վերջանում են սննդի պաշարները: Ռուսաստանին կոչ է արվել ցուցադրելու իր կարևորությունը և ազդելու սիրիական ռեժիմի վրա, որ վերջապես դա տեղի ունենա»,- հայտարարել են Գերմանիայի արտգործնախարարությունում: