Քրդական խմբավորումն իր վրա է վերցրել Ստամբուլի պայթյունի պատասխանատվությունը
ՄիջազգայինՔրդական «Քրդստանի ազատության բազեներ» արմատական խմբավորումն իր վրա է վերցրել Ստամբուլի ոստիկանական բաժանմունքի մոտ իրականացված պայթյունի պատասխանատվությունը, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով խմբավորման կայքին:
Պայթյունը տեղի է ունեցել անցած հինգշաբթի՝ Աթաթյուրքի միջազգային օդանավակայանից ոչ հեռու: Դրա պատճառը դարձել է ականապատված մոտոցիկլետը: Վերջին տվյալներով՝ տուժել է 10 մարդ: