Ադրբեջանը մնում է Վրաստանի խոշորագույն ներդրողը
ՄիջազգայինԱդրբեջանը մնում է Վրաստանի խոշորագույն ներդրողը՝ Վրաստանի տնտեսության մեջ 2016-ի առաջին կիսամյակին արված ներդրումների ծավալով, հայտնել է «Սպուտնիկ Վրաստանը»։
Այս տարվա հունվար- հունիս ամիսներին Ադրբեջանը Վրաստանոմ մոտ 283 մլն դոլար է ներդրել, ինչը կազմում է ուղիղ օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի 34 տոկոսը, ասվում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության նյութերում։ Երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան է 108 մլն դոլարով (13 տոկոս), երրորդում՝ Թուրքիան ՝ 85 մլն դոլարով (10․2 տոկոս)։