Գերմանիայի ՌՕՈւ 6 կործանիչ Թուրքիայի Ինջիրլիք բազայում դադարեցրել են թռիչքները
Միջազգային«Տորնադո» օդանավերի տեխնիկական անսարքության պատճառով Գերմանիայի ՌՕՈւ 6 կործանիչ Թուրքիայի Ինջիրլիք բազայում դադարեցրել են թռիչքները, հայտնում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով Գերմանիայի ՌՕՈւ մամուլի ծառայությունը։
«2016-ի հոկտեմբերի 5-ին արտադրողի կողմից հաղորդագրություն էր ստացվել «Տորնադո» գերմանական կործանիչների անսարքության մասին։ Անձնակազմին եւ տեխնիկային սպառնացող վտանգից խուսափելու համար որոշում է կայացվել դադարեցնել այդ կործանիչների թռիչքները»,– հայտնել են ՌՕՈւ–ից։
Ադանայի նահանգում տեղակայված ավիաբազայում կա մոտ 200 գերմանացի զինծառայող, 6 «Տորնադո» տիպի կործանիչ եւ լիցքավորող օդանավ։ Բունդեսվերի այս զորակազմը աջակցում է Սիրիայում եւ Իրաքում ԻՊ–ի դեմ պայքարող միջազգային կոալիցիային։