Բունդեսթագի պատվիրակությունը՝ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտոնում
ՄիջազգայինՀոկտեմբերի 6-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Յոհաննես Զինգհամմերի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղեկցությամբ, այցելեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտոն» Հ/Կ:
Պատվիրակության կազմում էին «Կարդինալ Հյոֆների միության» ներկայացուցիչները, Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության պատգամավոր, ԵՄ հարցերով խորհրդարանական ենթահանձնաժողովի նախագահ Բերնհարդ Շուլթե-Դրյուգելթեն, Բունդեսթագի պատգամավոր, ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության աշխատաշուկայի և սոցիալական քաղաքականության հարցերով խոսնակ Կարլ Շիվերլինգը, Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության պատգամավորներ Քրիստիան Հազեն, Մարտին Փաթցելթը, Հայնց Ռիզենհուբերը, Յոհաննես Ռյորինգը, Կարլ Յուսթենը և այլք:
«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» Հ/Կ-ից հանդիպմանը մասնակցեցին կենտրոնի փոխնախագահ Ալեքսան Կարադանայանը, անդամները՝ բժիշկ-սրտաբան Ջորջ Բարսեղյանը, երաժիշտ, երգահան Սարգիս Ադամյանը և այլք:
