ԵՄ սահմանապահ եւ առափնյա ծառայության բյուջեն 2020 թվականին կկազմի 320 մլն եվրո
ՄիջազգայինԵվրամիության սահմանապահ եւ առափնյա ծառայությունը 2020 թվականին հազար հաստիքային աշխատակից եւ 320 մլն եվրոյի չափով բյուջե կունենա։ Այս մասին ասել է ներքին գործերի, միգրացիայի եւ քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրոս Ավրամապոլուսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Մինչեւ 2020 թվականը գործակալությունը կունենա 1000 հաստիքային աշխատակից եւ կտնօրինի ավելի քան 320 մլն եվրոյի չափով բյուջե։ Գործակալությունը կարող է գործի դնել 1500 սահմանապահներից կազմված արագ արձագանքման խումբը»,– ասել է Ավրամապուլոսը Բուլղարիայի եւ Թուրքիայի սահմանին գործակալության գործարկման արարողությանը։
ԵՄ սահմանապահ եւ առափնյա ծառայությունը ներառում է Frontex արտաքին սահմանների վերահսկման գործող գործակալությունը՝ ընդլայնված լիազորություններով եւ ԵՄ անդամ երկրների ազգային կառույցները, որոնք պատասխանատու են սահմանային վերահսկողության համար։ ԵՄ նոր կառույցի գործառույթներից մեկը արտաքին սահմանների պաշտպանության աջակցությունն է։