Դիարբեքիրում անհայտ անձը կրակել է ոստիկանության ուղղությամբ
ՄիջազգայինԹուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր քաղաքի կենտրոնում անհայտ անձը հարձակվել է ոստիկանական զրահամեքենայի վրա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Անհայտ անձը կրակել է մեքենայի վրա, ինչի հետևանքով մեկ ոստիկան վիրավորվել է: Հարձակվողը դիմել է փախուստի:
Թուրքիայի ոստիկանությունը հետաքննություն է տանում նրան հայտնաբերելու և արարքի դրդապատճառները հայտնաբերելու ուղղությամբ: