Ռուսաստանում` 11-ամյա որդու նկատմամբ սեռական բռնության համար հայրը ձերբակալվել է
ՄիջազգայինՌԴ Պենզայի մարզի դատարանը ձերբակալել է տեղի բնակիչներից մեկին, ով կասկածվում է իր 11-ամյա որդու նկատմամբ սեռական բնույթի բռնություն կատարելու մեջ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն`մեջբերելով ՌԴ Քննչական հանձնաժողովի տարածաշրջանային վարչության հաղորդագրությունը:
Հետաքննության տվյալներով`Կամենսկի շրջանի 35-ամյա բնակիչն իր տանը ոտնձգություններ է կատարել մանկահասակ որդու նկատմամբ, իսկ երեխայի մայրը վախեցել է հայտնել այդ մասին իրավապահ մարմիններին, քանի որ ամուսինը բազմիցս ծեծել է նրան և սպառնացել սպանել:
Արդյունքում՝ իրավապահ մարմիններին է դիմել տեղի գյուղխորհրդի ղեկավարը, ում երեխայի մայրն ամեն ինչ պատմել էր:
Քննչական հանձնաժողովի հաղորդագրության մեջ նշվում է, որ դատարանը որոշել է կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը: Վերջինիս սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում: