Սիրիայի զինված ուժերը կրճատում են Հալեպում հասցվող ավիահարվածները
ՄիջազգայինՍիրիայի զինված ուժերի հրամանատարությունը որոշում է կայացրել կրճատել գրոհայինների դիրքերին ուղղված ավիացիոն և հրետանային հարվածների թվաքանակը Հալեպում: Gazeta.ru-ի հաղորդմամբ` այս մասին թվիթերյան էջում տեղեկացրել է սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը:
Նշվում է, որ տվյալ որոշումը կայացվել է քաղաքում հումանիտար օգնության տրամադրման իրավիճակը կարգավորելու համար:
Ավելի վաղ հաղորդվում էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև կայացած հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում քննարկվել է սիրիական հարցը: