Կարակասում փլատակներից դուրս են բերել 23 մարդու. CNN Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով առաջացած դեպքերին ԱՄՆ-ին 672 միլիոն դոլար է անհրաժեշտ իրանական ուրանի առգրшվման համար. Fox News Ողբերգական վթար, «Hyundai»-ը բախվել է «Հրազդան» մարզադաշտի բազալտե պատնեշին, վարորդը մաhացել է Երկար ժամանակ ջուր չի լինելու որոշ հասցեներում Թրամփը չի կարծում, որ պատերազմի սկզբում Մինաբի դպրոցին ամերիկյան հրթիռ է հարվածել «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ» Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ» Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ»


Խորհրդարանական ընտրություններ Վրաստանում. հայկական համայնքը՝ դրական արդյունքների սպասումով

Միջազգային

Վրաստանում հոկտեմբերի 8-ին խորհրդարանական ընտրություններ կկայանան։ Ընտրողները չորսամյա ժամկետով կձեւավորեն 150 պատգամավորից կազմված նոր խորհրդարանը։ Վրաստանում խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 26 հայ թեկնածու։

Աննախադեպ թվով հայ թեկնածուների մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին պետք է դրական ազդեցություն ունենա երկրի հայկական համայնքի վրա։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության ղեկավար Շիրակ Թորոսյանը։

Նրա խոսքով՝ թեպետ վիրահայերը, մասնավորապես, Ջավախքի հայերը երկրի լիիրավ քաղաքացիներ են, այդուհանդերձ մինչեւ հիմա նրանք ներգրավված չեն եղել երկրի ներքաղաքական կյանքին։ «Նրանք միշտ դուրս են մնացել ներքաղաքական գործընթացներից։ Հիմա Վրաստանի քաղաքական ուժերն ավելի առողջ մոտեցում են ցուցաբերում՝ հայերին ներգրավելով ներքաղաքական գործընթացներին, ներառելով նրանց համամասնական ցուցակների  ցուցակների անցողիկ տեղերում։ Դրանով իսկ քաղաքական ուժերը կարող են ստանալ հայերի ձայները, իսկ մյուս կողմից դա շահավետ կլինի հայկական համայնքի համար, որը խորհրդարանում իր ներկայացուցիչներին կունենա»,– ասել է Թորոսյանը։

Բացի այդ, հայերն առաջադրվել են եւ մեծամասնական ընտրական համակարգով, ինչը, Թորոսյանի կարծիքով, պակաս կարեւոր չէ։

Միաժամանակ պատգամավորի խոսքով՝ միշտ էլ մտահոգություն կա, որ հայ պատգամավորներն առաջին հերթին առաջ կմղեն իրենց կուսակցության շահերը, իսկ հետո հայկական համայնքինը։ «Այդ հարցում մխիթարական է այն գործոնը, որ կուսակցությունների միջեւ ընթանում է քաղաքական պայքար, եւ ամեն մեկը հայկական համայնքին կոնկրետ խոստումներ է տալիս, որոնք մտնում են նախընտրական քարոզարշավի մեջ, եւ դա հուսադրող է։ Մինչեւ 2012 թվականը Ջավախքում կուսակցությունների միջեւ իրական քաղաքական պայքար չի եղեկ, հիմա այն կա, եւ դա արմատապես փոխում է իրավիճակը»։

«Վրացական երազանք» իշխող կուսակցության համամասնական ցուցակում կա 155 թեկնածու, որտեղ հավասարապես ներկայացված են հայ եւ ադրբեջանցի թեկնածուները՝ 3-ական ներկայացուցիչ։

Առաջին անգամ հայ պատգամավորը զբաղեցնում է համամասնական ցուցակի 19-րդ տեղը՝ առաջ անցնելով էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներից։ «Վրացական երազանք. ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հայաբնակ Ախալքալաքում եւ Նինօծմինդայում մեծամասնական համակարգով առաջադրել է գործող պատգամավոր Հենզել Մկոյանին։ Մեծամասնական ցուցակի 23-րդ համարը գործարար Սամվել Մարուքյանն է։

«Միավորված ազգային շարժում» կուսակցությունից  Ախալքալաքի եւ Նինօծմինդայի ընտրական շրջանների մեծամասնական ցուցակում թեկնածուն Արսեն Կարապետյանն է։

«Միավորված ազգային շարժման» համամասնական ցուցակում կա 4 հայ՝ 31-րդ տեղում Արսեն Կարապետյանը, 50-րդում՝ Գեւորգ Շուշանյանը, 151-րդում՝ Նանա Մինասյանը, 173-րդում՝ Դիանա Թորոսյանը։

«Դավիթ Թարխան–Մոուրավի, Իրմա Ինաշվիլի– Վրաստանի հայրենասերների դաշինք, միավորված ընդդիմություն» բլոկը Ախալքալաքի եւ Նինօծմինդայի ընտրական շրջաններում առաջադրել է Մերուժան Կարախանյանի թեկնածությունը։ «Ազգային ֆորում»–ն առաջադրել է Արմենակ Փոլորչյանի թեկնածությունը Ախալքալաքում համամասնական ցուցակով։ «Փաաթա Բուրչուլաձե. Պետություն ժողովրդի համար» բլոկից մեծամասնական ցուցակով առաջադրվել է Շաքրո Այվազյանը։ Բլոկը համամասնական ցուցակի 18-րդ համարի տակ գրանցել է Մելքոն Մարգարյանին։

Հանրապետական կուսակցությունն Ախալքալաքում մեծամասնական ցուցակով առաջադրել է Աշոտ Սահարյանի թեկնածությունը։

Թբիլիսիում առաջադրվել են 8 հայ թեկնածու: «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության համամասնական ցուցակի 19-րդ համարում գործող պատգամավոր Ռուսլան Պողոսյանն է: Իրակլի Ալասանիայի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակի 21-րդ համարը Թբիլիսիում զբաղեցնում է  քաղաքացիական ակտիվիստ Միխեիլ Ավագյանը։

Թբիլիսիում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է լրագրող Էդգար Բարսեղյանը, որը ներկայացնում է «Թաատա Բուրչուլաձե. Պետությունը ժողովրդի համար» դաշինքը: Մայրաքաղաքում նույն դաշինքից առաջադրված են եւս երկու հայ թեկնածուներ՝ Սերգո Խաչատրյանը եւ Արթուր Սարգսյանը:

Նշենք, որ այն քաղաքական կուսակցությունը կամ ընտրական դաշինքը, որն ընտրություններում ամենալավ արդյունքները կգրանցի, վարչապետի թեկնածու ներկայացնելու իրավունք կստանա: Հոկտեմբերի 8-ին Աջարիայում ընտրողները կընտրեն տեղական օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը:

Վրաստանում գործում է խառը ընտրակարգ՝ խորհրդարանի 150 պատգամավորներից 77-ն ընտրվում են այն կուսակցությունների համամասնական ցուցակներից, որոնք հաղթահարել են 5 տոկոսի շեմը, իսկ մնացած 73 մեծամասնական պատգամավորներին կընտրեն միամանդատ ընտրատարածքներում:

Խորհրդարանական ընտրություններում ընտրողները պետք է լրացնեն երկու քվեաթերթիկ՝ մեկը տվյալ ընտրատարածքի համապատասխան մեծամասնական պատգամավորի, մյուսը՝ կուսակցության կամ ընտրական դաշինքի օգտին:

Մեծամասնական 73 մանդատի համար կպայքարեն 816 թեկնածուներ: Մեծամասնական ընտրակարգով ընտրվող պատգամավորի թեկնածուն առաջին իսկ փուլում պետք է ստանա ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին:

Երկրորդ փուլը լավագույն արդյունքներ գրանցած թեկնածուների միջեւ կանցկացվի այն դեպքում, եթե առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չկարողանա հաղթահարել 50 տոկոսանոց շեմը: Երկրորդ փուլը պետք է անցկացվի առաջին փուլից առավելագույնը 25 օր հետո:

Կուսակցական ցուցակներով, այսինքն՝ համամասնական ընտրակարգով խորհրդարանում պետք է տեղաբաշխվեն ընդամենը 77 մանդատներ:

Հոկտեմբերի 8-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են 19 քաղաքական կուսակցություններ եւ 6 ընտրական դաշինքներ:

Կարակասում փլատակներից դուրս են բերել 23 մարդու. CNN Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով առաջացած դեպքերին Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանԱՄՆ-ին 672 միլիոն դոլար է անհրաժեշտ իրանական ուրանի առգրшվման համար. Fox News Ողբերգական վթար, «Hyundai»-ը բախվել է «Հրազդան» մարզադաշտի բազալտե պատնեշին, վարորդը մաhացել էԵրկար ժամանակ ջուր չի լինելու որոշ հասցեներում Թրամփը չի կարծում, որ պատերազմի սկզբում Մինաբի դպրոցին ամերիկյան հրթիռ է հարվածել«Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ» Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ» Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան Վենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար Հունիսի 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելուԵրևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց, նրանց մոտ նկատվել է հազՀունիսի 25-ին, 26-ին և 29-ին լույս չի լինելուՎարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացիԸնտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱվետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանՄի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸԿոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքՄինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսԱվետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետովԱվետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՄի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա ՍողոմոնյանAI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱվետիք Չալաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության հարցի քննարկումը ավարտվեցԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Քաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Ապարանում Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակԼանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջՀայտնի է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտը․ սուպերհամակարգիչը թարմացրել է վարկանիշը Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան
Ամենադիտված