Դեսպան. Գերմանիան ջանքեր է գործադրում Ղարաբաղյան բանակցային գործընթացը վերականգնելու համար
ՄիջազգայինՊաշտոնական Բեռլինը շահագրգռված է, որպեսզի «Ղարաբաղում հակամարտությունը կարգավորվի եւ նորից չբռնկվի»: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Միխայել Քինդսգրաբը:
Նրա խոսքով՝ Գերմանիան ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը վերականգնելու համար:
«Մենք հասկանում ենք, որ այժմյան իրադրությունում ստատուս-քվոն անընդունելի է: Մենք մշտական կապի մեջ ենք կողմերից յուրաքանչյուրի հետ եւ ձգտում ենք նրանց ներգրավել նպատակաուղղված բանակցություններում, որպեսզի հակամարտությունը լուծվի եւ նորից չբռնկվի»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է գերմանացի դիվանագետը: