Ասադը հայտարարել է Սիրիայում զինյալների հետ երկխոսության հնարավորության մասին
ՄիջազգայինՍիրիայի զինված խմբավորումների հետ երկխոսությունը հնարավոր է և այն տեղի կունենա, եթե դա կդադարեցնի Սիրիայում արյունահեղությունը, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը իրանական «Թեհրան․ արտաքին քաղաքականության ուսումնասիրություն» ամսագրին:
«Պատասխանելով զինված խմբավորումների հետ երկխոսության հնարավորության մասին հարցին, որոնք կհրաժարվեն զենքից, պատասխանը այո է: Դա այն է, ինչ մենք արդեն կատարում ենք, յուրաքանչյուրը, ով որոշել է վայր դնել զենքը, մենք նրան լիովին համաներում ենք տվել, կապված դրա հետ և ժողովրդի շահերի, հանուն արյունահեղությունների դադարեցման մենք տվել ենք համաներում»,- Սիրիայի նախագահի խոսքերն է մեջբերում SANA գործակալությունը: