Ռադայում կքննարկեն Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանելու ժամկետի հարցը
ՄիջազգայինՌուսաստանի հետ վիզային ռեժիմի սահմանումը կարող է տեւել 3 ամսից մինչեւ կես տարի Ուկրաինայի Գերագույն ռադայում համապատասխան որոշումը ընդունելուց հետո, երեքշաբթի հայտարարել է «Ազգային ճակատ» խմբակցության փոխնախագահ Վիկտորյա Սյումարը, փոխանցում է «112 Ուկրաինա»-ն:
Գերագույն ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբիյը նախօրեին առաջարկել է այս շաբաթ վերադառնալ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանելու հարցի քննարկմանը: Սակայն Ռադայում նախագահի ներկայացուցիչ Արտուր Գերասիմովը հիշեցրել է, որ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանելու հարցը կառավարության իրավասությունն է, Ուկրաինայի խորհրդարանը միայն կարող է այդ որոշումն ընդունելու խորհուրդ տալ:
Վիկտորյա Սյումարի տվյալներով՝ որոշման համապատասխան նախագիծը Ռադայի արտաքին հարցերով կոմիտեի հավանությանն է արժանացել եւ կարող է երեքշաբթի-չորեքշաբթի քննարկվել Ռադայում։