Ֆրանսիայի ԱԳ նախարարը կոչ է արել Քիմ Քարդաշյանին կողոպտելը քաղաքական նպատակներով չօգտագործել
ՄիջազգայինՖրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն սկանդալային եւ ցնցող է համարել Փարիզում ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանին կողոպտելը, սակայն կոչ է արել ձեռնպահ մնալ քաղաքական շահարկումներից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա ընդգծել է, որ Ֆրանսիայի իշխանությունները ահաբեկչական հարձակումներից հետո ամեն ջանք ներդրել են իր քաղաքացիների եւ երկիր ժամանող զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու համար:
Ավելի վաղ Փարիզի քաղաքապետն, ի պատասխան ընդդիմադիրների քննադատության, նույնպես հայտարարել էր, որ մայրաքաղաքում անվտանգությունը պատշաճ մակարդակով է ապահովված, իսկ Քարդաշյանին կողոպտելը բացառիկ դեպք է, որը տեղի է ունեցել մասնավոր հյուրանոցում: