Վարշավայում բազմամարդ ցույց է անցկացվում աբորտների համար տուգանքներ սահմանելու դեմ
ՄիջազգայինՎարշավայում բազմամարդ ցույց է անցկացվում աբորտների համար տուգանքներ սահմանելու դեմՄոտ 20 հազար մարդ Վարշավայի Ամրոցի հրապարակում բողոքի ցույց է անցկացնում աբորտների մասին օրենսդրության խստացման դեմ, տեղեկացնում է Reuters-ը:
Չնայած անձրևոտ եղանակին՝ շատերը ցույցի են եկել երեխաների հետ, ամբոխի մեջ կարելի է տեսնել նաև տարեցների:
Մասսայական ցույցի կապակցությամբ Վարշավայում կենտրոնական մի շարք փողոցներ են փակվել: Հրապարակի կենտրոնում կանգնեցված Սիգիզմունդի սյան մոտ հակընդդեմ ցույց են կազմակերպել աբորտների դեմ հանդես եկող մարդկանց փոքրաթիվ խումբը, որոնց հսկում է ոստիկանությունը:
Լեհաստանի Սեյմն անցյալ շաբաթ լրամշակման է ուղարկել օրինագիծ, որը նախատեսում է աբորտների համար տուգանքներ սահմանել ինչպես բժիշկների, այնպես էլ աբորտի դիմած կանանց համար, ինչպես նա