Մարիա Զախարովան ծաղրել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարին. ամոթ և պրեդնիզոլոն
ՄիջազգայինՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ձևով է արձագանքել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնի հայտարարությանը, թե՝ ամոթը ամենաուժեղ զենքն է, որն Արևմուտքը կարող է օգտագործել Ռուսաստանի դեմ:
Իր Facebook-ի էջում նա գրել է. «Սերգեյ Վիկտորովիչ (Լավրով՝ ԱԳ նախարար), դժբախտություն է: Բրիտանացիների մոտ մեր դեմ նոր զենք է հայտնվել՝ ամոթը: Սկոլկովոյում դեռևս նման բան չեն ստեղծել:
Սերգեյ Կուժուգետովիչ (Շոյգու՝ պաշտպանության նախարար), փորձեք զինվորներին տալ ֆորմոտերոլից կոկտեյլ, տրիամցինոլոն, պրեդնիզոլ և պրեդնիզոլոն: Համալիր միջոցն օգնում է ազատվել ամոթից և աճեցնել մկանային զանգված: Փորձված է ամերիկացի թենիսիստների վրա»,- գրել է Զախարովան:
Ընդ որում, նա իր հրապարակումը վերնագրել է՝ «Անխիղճ Բորիս Ջոնսոն: Պարզապես առավոտից բոլորին բզիկ-բզիկ արեց»: