Մեքսիկայում ավտովթարի հետևանքով 13 մարդ է զոհվել
ՄիջազգայինՄեքսիկայում ուղևորատար ավտոբուսի և բեռնատար ավտոմեքենայի բախման հետևանքով 13 մարդ է զոհվել: Այդ մասին շաբաթ հաղորդել է Տաբասկո նահանգի գլխավոր դատախազությունը:
Ըստ իշխանությունների տվյալների՝ բախումները տեղի են ունեցել Վերակրուս-Կորդոբա մարուղում վաղ առավոտյան: Ավտոբուսը բախվել է բեռնատար ավտոմեքենային և բռնկվել: Կրակն այնքան արագ է տարածվել, որ ուղևորներից միայն մեկն է հարցրել դուրս գալ ավտոմեքենայից, մնացածը այրվել են:
Միակ փրկված ուղևորը Մեքսիկայի պահեստազորում գտնվող գեներալ և Տոբասկո նահանգի հասարակական անվտանգության նախկին նախարար Աուդոմարո Մարտինեսն է: