Առնվազն 2 մարդ է զոհվել, եւս 15-ը՝ վիրավորվել Բոհումի կլինիկայում մոլեգնող հրդեհի հետեւանքով
ՄիջազգայինԱռնվազն 2 մարդ է զոհվել, եւս 15-ը՝ վիրավորվել լույս սեպտեմբերի 30-ի գիշերը Գերմանիայի արեւմուտքում գտնվող Բոհումի համալսարանական կլինիկայում մոլեգնող հրդեհի հետեւանքով, վեց տուժածների կյանքը սպառնալիքի տակ է:
Հրդեհը դեռեւս չի հաջողվել մարել, տեղում աշխատում են շուրջ 200 հրշեջներ: Նախնական տվյալներով՝ կրակը բռնկել է պալատներից մեկում: Հրդեհի պատճառն առայժմ չի պարզվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: