Ինդոնեզիայում հրաբխի ժայթքումից հետո 130 զբոսաշրջիկ անհետ կորել է
ՄիջազգայինԶբոսաշրջիկների մոտ հետաքրքրվածություն վայելող Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում Բարուջարի հրաբխի ժայթքումից հետո երկրի իշխանությունները փրկարարների խումբ են ուղարկել 130 մարդու գտնվելու վայրը որոշելու համար, ովքեր անհետ կորել են, հայտնում է Sky News-ը:
Հաղորդվում է, որ հրաբխից վտանգավոր հեռավորության վրա գտնվել է 1000 մարդ, որոնցից 600-ը եղել են զբոսաշրջիկներ:
Ինդոնեզիայի տարերային աղետների ղեկավարման ազգային գործակալության ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոխոն հայտարարել է, որ տվյալ պահին տեղեկություն կա միայն 260 զբոսաշրջիկի մասին, որոնք հասցրել են լքել բնական պարկը, որի տարածքում գտնվում է հրաբուխը: Փրկված զբոսաշրջիկների մեծ մասը չեն տուժել:
Բարուջարին Ինդոնեզիայի տարածքում 120 գործող հրաբուխներից մեկն է: