ՌԴ-ում քրեական գործ է հարուցվել աշակերտների շրջանում դիզինտերիայի զանգվածային վարակի պատճառով
ՄիջազգայինՌԴ Բրյանսկի մարզի դատախազությունը քրեական գործ է հարուցել մարզի քաղաքներից մեկի Պուշկինի անվան թիվ 2 դպրոցի սաների շրջանում դիզինտերիայով զանգվածային վարակման փաստով:
Ինչպես տեղեկացնում է Life.ru-ն` բժիշկները վարակն ախտորոշել են 60 մարդու մոտ, որոնցից 57-ը աշակերտներն են, իսկ 3-ը ուսումնական հաստատության աշխատակիցները: Երեխաներից 28-ը հիվանդանոց է տեղափոխվել: Պարզվել է, որ վարակի տարածման աղբյուր է դարձել դպրոցի ճաշարանը:
Պատրաստի ուտեստների հետազոտության արդյունքում բանջարեղենային աղցաններում դիզինտերիայի հարուցիչ է հայտնաբերվել: Ներկա պահին քրեական գործ է հարուցված, որի շրջանակներում հետաքննության վարումը գտնվում է դատախազության վերահսկողության տակ: