Պատրիարք Կիրիլը ստորագրել է Ռուսաստանի տարածքում աբորտն արգելող դիմումը
ՄիջազգայինՄոսկվայի եւ Համայն ռուսո պատրիարք Կիրիլը ստորագրել է Ռուսաստանի տարածքում աբորտն արգելող դիմումը, հայտնում է պատրիարքի մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ դիմումի տակ ստորագրություններ են հավաքում «Հանուն կյանքի» եւ «Ուղղափառ կամավորներ» շարժումների կամավորները:
Դիմումի տեքստում կոչ է արվում արգելել հղիության ընդհատման վիրահատական եւ դեղորայքային միջոցները: