ԴԱԻՇ-ի երկու ահաբեկիչ են ոչնչացվել Իրաքի Մոսուլ քաղաքում կնոջ կողմից
ՄիջազգայինԴԱԻՇ-ի երկու ահաբեկիչ են ոչնչացվել Իրաքի Մոսուլ քաղաքում կնոջ կողմից, ով հագած է եղել մուսուլմանական ավանդական սև գլխաշոր՝ նիկաբ: Այդ մասին հայտնում է As Sumaria հեռուստաալիքը:
Տեղեկատվության համաձայն ահաբեկիչները ոչնչացվել են վաղ առավոտյան քաղաքի Էն Նամանիա արվարձանում: Նշվում է, որ արմատականների վրա կրակողը օգտագործել է ատրճանակ:
Դա ամսվա ընթացքում արդեն երրորդ դեպքն է, երբ նիկաբով կինը ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող Մոսուլ քաղաքում ոչնչացնում է զինյալներին: Խմբավորման անդամները այդ դեպքերը չեն համարում պատահականություն և ենթադրում են, որ իրենց որսում են հատուկ մարզված հրաձիգ-տղամարդիկ՝ հարձակման համար օգտագործելով կանացի հագուստ և անպայման դեմքը ծածկող նիկաբ:
Որպես նման հարձակումների պատասխան՝ ԴԱԻՇ-ը քաղաքացիներին արգելել է նիկաբով հայտնվելու զինյալների դիրքերի մոտ և ահաբեկիչների վարչական շենքերում՝ օրվա ցանկացած ժամի և ցանկացած պատրվակով: Անցած շաբաթ խմբավորումը արդեն արգելել էր վաղ առավոտյան ժամերին և 18:00-ից հետո քաղաքի փողոցներում գտնվել նիկաբով կանանց: