Դեռահասը ողջ է մնացել 23-րդ հարկից ընկնելուց հետո
ՄիջազգայինՆովոսիբիրսկում դեռահասը ողջ է մնացել 23-րդ հարկից Renault Logan ավտոմեքենայի թափքի վրա ընկնելուց հետո, որը մեղմել է հարվածը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դեռահասը տեղափոխվել է 34-րդ կլինիկական հիվանդանոց: Ներկայումս նրա վիճակը կայուն է: Տեղի ունեցածի առիթով ստուգում է իրականացվում: Նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե»,- հայտնել են տարածաշրջանի ՆԳ գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:
Նախնական տվյալներով՝ ընկնելու պատճառն այն է, որ տղան ցանկացել է ընկերներին հնարք ցույց տալ, սակայն տապալվել է: