Դե Միստուրան հայտարարել է, որ մտադիր չէ պաշտոնից հեռանալ
ՄիջազգայինՍիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ պաշտոնից, հայտնում է RIA Novosti-ն:
Կիրակի օրը ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ նա նշել է, որ շատերն իրեն հարցնում են, թե ինչու հրաժարական չի տալիս:
«Ոչ, ես չեմ հեռանում: Ցանկացած նշան, որ ես հեռանում եմ, կդառնա ազդանշան, որ միջազգային հանրությունը թողնում է Սիրիաին: ՄԱԿ-ը երբեք չի թողնի սիրիացիներին, ինչպես նաև դուք»,- հայտարարել է դե Միստուրան: