Հորդանանում սպանվել է մահմեդականությունը վիրավորելու մեջ մեղադրվող գրողը
ՄիջազգայինՀորդանանում անհայտ անձը դատարանի մուտքի մոտ հրազենից սպանել է 53-ամյա գրող Նահեդ Հաթթարին: Նա մեղադրվում էր կրոնական անհանդուրժողականություն դրսևորելու և մահմեդականներին վիրավորելու հոդվածով:
Գրոհայինը տեղում ձերբակալվել է: Քրիստոնյա Հաթթարին, քրիստոնյա է եւ Սիրայի նախագահ Բաշար Ասադի ակտիվ կողմնակիցը: Նա ձերբակալվել էր այն բանից հետո, երբ Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է ծաղրանկար, որը որակվել է իբրև վիրավորական Իսլամի համար: Ծաղրանկարում պատկերված է ջիհադականը դրախտում շրջապատված կանացով, ով խնդրում էր աստծուն իրեն գինի մատակարարել:
Դա առաջացրել է շատ պահպանողական տրամադրված մահմեդականների ցասումը մուսուլմանական Հորդանանում: Հաթթարը, ինչպես հայտնում է տեղի լրատվամիջոցները սպանվել է արձակած երեք կրակոցով: