Օգտատերերը դատի են տալիս Yahoo-ին անձնական տվյալների գողության հետ կապված
ՄիջազգայինՆյու Յորքի բնակիչ Ռոնալդ Շվարցը դատի է տվել Yahoo! Inc. ընկերությանը՝ նրան մեղադրելով իր հաճախորդների տվյալների անվտանգությունն ապահովել չկարողանալու համար: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Հինգշաբթի Yahoo-ն հաստատել է, որ 2014 թ. ընկերության ցանցահենային խոշոր հարձակման հետևանքով գողացել են ավելի քան 500 մլն օգտատերերի անձնական տվյալները:
Հայցվորն ընկերությանը մեղադրել է անվտանգության ոչ արդյունավետ քաղաքականության համար, որի հետևանքով «նրա օգտատերերի անձնական տվյալները հիմա հանցագործների և/կամ ԱՄՆ-ի թշնամիների ձեռքերում են»: Նա ընկերությունից պահանջում է ցանցահենային հարձակումից ցանկացած վնասի փոխհատուցում, նաև կոտրված էջերը պարզելու և դրանց անվտանգությունն ապահովելու համար միջոցներ հատկացնել:
Հաղորդվում է, որ նման հայցեր ներկայացվել են նաև Իլինոյս և Սան Դիեգո նահանգների դատարաններ