ԵՄ-ն կստեղծի անօրինական ներգաղթյալների հայրենադարձության հարցերով գրասենյակ
ՄիջազգայինԵվրոպական սահմանային և առափնյա պահպանության ծառայությանը կից կստեղծվի անօրինական ներգաղթյալների հայրենադարձության հարցերով գրասենյակ: Այս մասին հայտարարել է միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատարը Դիմիտրիս Ավրամոպուլոսը Վիեննայում «բալկանյան երթուղու» երկրների գագաթնաժողովի արդյունքներով ՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Եվրահանձնաժողովը հուսով է, որ հայրենադարձության գրասենյակը թույլ կտա պարզեցնել անօրինական ներգաղթյալների վերադարձի հետ կապված գործողությունների կազմակերպումը և ֆինանսավորումը: