«Բալկանյան գագաթնաժողովում» պետք է քննարկել անօրինական ներգաղթյալների համար ճանապարհների փակումը. Տուսկ
Միջազգային«Բալկանյան գագաթնաժողովի» մասնակիցներին անհրաժեշտ է համաձայնության հասնել անօրինական ներգաղթյալների համար քաղաքականապես և գործնականում Արևմտյան Բալկանների միջով ճանապարհների փակման հարցում: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ փոխանցում է RIA Novosti-ն:
«Այսօր մենք պետք է քննարկենք, թե ինչպես ամրապնդենք մեր գործողությունների արդյունավետությունը: Մենք պետք է քաղաքականապես և գործնականում պայմանավորվենք, որ Արևմտյան Բալկանները փակ են անօրինական միգրացիայի համար»,- հայտնել է նա «բալկանյան երթուղու» երկրների ղեկավարների գագաթնաժողովից առաջ: