Սիրիայի կառավարական ուժերը Հալեպում հարվածներ կհասցնեն միայն ահաբեկիչներին
ՄիջազգայինՍիրիայի կառավարական ուժերը Հալեպում հարվածներ կհասցնեն միայն ահաբեկիչներին: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը` վկայակոչելով երկրի բանակի աղբյուրներին:
Գործակալության զրուցակցի խոսքերով` հարվածները ուղղված են բացառապես «ահաբեկիչների դիրքերին և նրանց կուտակման վայրերին», և դրանք ոչ մի դեպքում չեն վերաբերվի «ոչ մի քաղաքացիական վայրի»:
Ավելի վաղ, Reuters-ը վկայակոչելով տեղի հիվանդանոցին, տեղեկացրել էր Հալեպի գնդակոծման հետևանքով91 մարդու զոհվելու մասին: