Օբաման խոստովանել է, որ իր նախագահությունը չի փոխել միջռասայական հարաբերությունները
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ իր նախագահ ընտրվելը սկզբունքորեն չի փոխել Ամերիկայում միջռասայական հարաբերությունները, որը ունի երկար և շատ բաներում ողբերգական պատմություն:
«Անիրական է մտածել, թե այդ ամենը պարզապես անհետացել է միայն այն բանից, որ օրենք է ընդունվել քաղաքացիական իրավունքի մասին կամ այն բանի համար, որ Օփրան (սևամորթ հեռուստաաստղ) աշխատում է խոշոր գումարներ, կամ այն բանի համար, որ ինձ ընտրել են նախագահ,- ասել է նա ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում:- Հասարակությունը այդպես չի զարգանում: Եթե հարյուր տարի առաջ գոյություն ուներ ռասայական խտրականություն, ապա ամենայն հավանականությամբ այդ խտրականության մնացորդները պահպանվել են: Եվ մենք պետք է դա խոստովանենք և դրա հետ հաշվի նստենք»: