«Եփրատի վահան» գործողությունը կշարունակվի մինչև Թուրքիայի սահմանները 100% պաշտպանված չլինեն . Յըլդըրըմ
ՄիջազգայինԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, անդրադարնալով նախօրեին Սիրիայի տարածքից «Իսլամական պետություն» խմբավորման կողմից թուրքական Քիլիս քաղաքի հրթիռակոծմանը, հայտարարել է, որ թուրքական ԶՈՒ-ն կշարունակի Սիրիայի տարածում իր ռազմական գործողությունները մինչև Թուրքիայի սահմաններն ամբողջովին անվտանգ չլինեն:
Այս մասին գրում է թուրքական «Էվրենսել» թերթը:
«Մենք ունենք 6 վիրավոր, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Վիրավորներից 5-ը երեխաներ են: Այն, թե ինչ պետք է անենք սրանից հետո` շատ հստակ է: Մենք շարունակելու են «Եփրատի վահան» գործողությունը մինչև որ Թուրքիայի սահմանները 100% անվտանգ չդառնան: Ինչո՞ւ ենք սա անում մեր դեմ, ինչո՞ւ ենք մենք մտել Սիրիա: Մեր սահմանների անառիկության համար»,- ասել է Յըդըրըմը:
Հիշեցնենք, որ երեկ «Կատյուշա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի միջոցով Սիրիայի տարածքից հրթիռակոծել է Թուրքիայի Քիլիս քաղաքը:
Թուրքական «Միլլիյեթ» թերթի պաշտոնական կայքը հրապարակել էր տեսանյութ, որում երևում է, թե ինչ մասշտաբի վնասներ է հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հրթիռակոծումը թուրքական Քիլիս քաղաքին և թե ինչպես է ոստիկանությունը փորձում տարհանել խուճապահար ժողովրդին:
Նշենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: