Տղամարդը կարկանդակով հարձակվել է Սաքրամենթոյի քաղաքապետի վրա
ՄիջազգայինՏղամարդը հարձակվել է Սաքրամենթոյի քաղաքապետ Քեւին Ջոնսոնի վրա (ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգ): Դա տեղի է ունեցոլ բարեգործական ճաշի ժամանակ. տղամարդը նրա դեմքին է նետել ձեռքի կարկանդակը: Այս մասին հայտնում է Sacramento Bee պարբերականը:
«Այսօր հարձակվել են քաղաքապետի վրա: Նա ընտանիքի հետ տանն է… Այդ ամենը ցնցող տպավորություն է թողել»,- ասել է քաղաքապետի ներկայացուցիչ Քրիսթալ Սթրեյթը:
Հաղորդվում է, որ Սաքրամենթոյի քաղաքապետը, որը նախկին պրոֆեսիոնալ բասկետբոլիստ է, հյուրերի հետ զրուցում էր, երբ 32-ամյա Շոն Թոմասը մոտեցել է նրան, հրել եւ դեմքին շպրտել ձեռքի կարկանդակը, որն իր հետ էր բերել պայուսակում: Դրանից զատ, Սթրեյթը հաստատել է այն լուրը, որ քաղաքապետը հարձակվողին պատասխանել է, ում հետո աննշան վնասվածքով հիվանդանոց են տեղափոխել:
Սթրեյթն ասել է, որ Ջոնսոնն անմիջապես չի կռահել, որ իր վրա կարկանդակ են նետել: «Նա զգացել է, որ իր դեմքին ինչ-որ բանով հարվածել են»,- հավելել է նա:
Շոն Թոմասը կալանավորվել է առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով՝ պաշտոնատար անձի վրա հարձակվելու պատճառով: