ԱՄՆ ավելի քան 70 նախկին բարձրաստիճան դիվանագետներ դեմ են արտահայտվել Թրամփին
ՄիջազգայինԱՄՆ նախկին բարձրաստիճան դիվանագետները դեմ են արտահայտվել ԱՄՆ նախագահի պաշտոնին Հանրապետական կուսակցությունից առաջադրված Դոնալդ Թրամփին: Նրանց հավաքական նամակը հայտնվել է The Washington Post թերթի տրամադրության տակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Եվ այսպես 75 դիվանագետներ, այդ թվում ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյաներ ու դեսպաններ, իրենց նամակում Թրամփին անվանում են «նախագահի ու գլխավոր հրամանատարի դերի համար կատարելապես անհամապատասխան թեկնածու»: Դիվանագետների խոսքով իրենցից ոչ մեկը չի քվեարկելու հանրապետական թեկնածուի օգտին: Իրենք բոլորը մտադիր են աջակցել Թրամփի մրցակցին՝ Հիլարի Քլինթոնին, չնայած նշում են, որ ոչ ամեն ինչում են համամիտ նրա հետ:
«Այս ընտրություններում այնքան շատ բան է խաղասեղանին դրված, որ մեզնից շատերն առաջին անգամ են հրապարակայնորեն աջակցություն հայտնում նախագահի այս կամ այն թեկնածուին»- ասվում է նամակում
Դիվանագետների կարծիքով Թրամփը «չգիտի մեր երկրի առաջ կանգնած խնդիրների բարդության մասին, որոնցից են Ռուսաստանը, Չինաստանը,«Իսլամական պետությունը», միջուկային զենքի տարածումը, փաստականները,թմրանյութերը ու դրանք լուծելու ոչ մի շահագրգռվածություն չի դրսևորում»
Բացի դրանից նրանց ցնցում է այն, որ Թրամփը համակրանք է տածում Ռուսաստանի նաագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ: