Հունգարիան Լոնդոնն արգելված գոտի է ճանաչել մեծաթիվ միգրանտների պատճառով
ՄիջազգայինՀունգարիայի կառավարությունը պաշտոնապես Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքն արգելված գոտի է ճանաչել մեծաթիվ միգրանտների պատճառով, գրում է Financial Times–ը։
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ Լոնդոնի հետ նույն արգելված գոտում են հայտնվել նաեւ Բրյուսելը, Մարսելը, Բեռլինը, Ստոկհոլմը եւ Կոպենհագենը։ Այցելել խորհուրդ չտրվող քաղաքների քարտեզը տարածվել է ամբողջ Հունգարիայով։
Բուդապեշտը միգրացիայի բարձր աստիճանը կապում է Եվրոպայում ահաբեկչության եւ բռնության աճի հետ։ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ–ն, Ֆրանսիայի, Դանիայի, Բելգիայի եւ Շվեդիայի դեսպանները դժգոհություն են հայտնել եվրոպական երկրներում միգրացիոն իրավիճակը յուրովի մեկնաբանելու Հունգարիայի քաղաքականության կապակցությամբ։
Նշենք, որ հոկտեմբերի 2-ին Հունգարիայում կկայանա հանրաքվե, որի արդյունքում քաղաքացիները պետք է կարծիք հայտնեն, թե արդյոք համաձայն են իրենց երկրում փախստականներ տեղակայելու մասին Եվրամիության պարտադիր քվոտաներին։