Պենտագոնը հերքում է Սիրիայում ՄԱԿ-ի շարասյան ռմբակոծման շրջանում կոալիցիայի ավիացիայի ներկայությունը
ՄիջազգայինՊենտագոնի մամլո ծառայության ներկայացուցիչ մայոր Ադրիան Ռենկին-Գելոուեյը հայտնել է, որ ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիայի ավիացիան թռիչքներ չի իրականացրել Հալեպի շրջանում, որտեղ ռմբակոծման է ենթարկվել ՄԱԿ-ի հումանիտար շարասյունը, հայտնում է RIA Novosti-ն:
«ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիան թռիչքներ չի կատարել Սիրիայի Հալեպի մոտ այդ շրջանում, որտեղ հարված է հասցվել հումանիտար շարասյանը»,- հայտնել է նա:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ Սիրիայում ՄԱԿ-ի հումանիտար շարասյան վրա հարձակման շրջանում պայթելու պահին գտնվել է ԱՄՆ ղեկավարությամբ կոալիցիայի անօդաչու թռչող սարքը: