Լավրովը հայտարարել է Սիրիայում քաղաքական գործընթացի այլընտրանքի բացակայության մասին
ՄիջազգայինՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում քաղաքական գործընթացին այլընտրանք նախկինի պես գոյություն չունի, հայտնում է TASS-ը: Այդ մասին նա հայտնել է ելույթ ունենալով Մերձավոր Արևելքի հարցով պատվիրակության ղեկավարների մակարդակով ՄԱԿ-ի ԱԽ նիստում:
«Գոյություն չունի այլընտրանք քաղաքական գործընթացին, որը հենվում է բանակցությունների սկզբունքով հրադադարի ռեժիմ ապահովելու փոխադարձ հարգող պայմանների, ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման վրա»,- ընդգծել է Լավրովը:
Իր հերթին Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան նշել է, որ միջսիրիական բանակցությունների նորացումը հնարավոր է, եթե հաջողվի վերականգնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև սեպտեմբերի 9-ի համաձայնությունը:
«Այդ համաձայնությունը մեզ իրական հույս տվեց: Ելնելով այդ համաձայնությունից, մենք կաշխատեն ավելի ուշադիր, որպեսզի վերականգնենք բանակցությունները»,- ասել է Դե Միստուրան: