Բաքվում կարեւորություն չեն տվել Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը
ՄիջազգայինԲաքուն քաղաքական պատվեր է համարում Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը Ադրբեջանի Սահմանադրության մեջ փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի հետ կապված:
«Կարծում ենք, որ Վենետիկի հանձնաժողովի հապճեպ ընդունած եզրակացությունը Ադրբեջանի Սահմանադրության մեջ փոփոխությունների վերաբերյալ թելադրված է քաղաքական դրդապատճառներով: Դա քաղաքական պատվեր է», - ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի օրենսդրության եւ իրավական փորձաքննության բաժնի պետ Շահին Ալիեւը, հայտնում է haqqin.az-ը:
Նրա խոսքով, ադրբեջանական կողմը Վենետիկի հանձնաժողովին հեղինակավոր կազմակերպություն է համարում եւ զարմացած է ՎՀ-ի ձեռնարկած քայլից:
«Հանրաքվեի վերաբերյալ վաղաժամ եզրակացությունը շատ սխալներ եւ անճշտություններ է պարունակում: Սովորաբար Վենետիկի հանձնաժողովը մեզ նախապես տեղեկացնում էր նման փաստաթղթերի նախապատրաստության վերաբերյալ. փոստով նախնական եզրակացություն էր ուղարկում: Մեր դիրքորոշմանը ծանոթանալով` հանձնաժողովը հետագայում հրապարակում էր իր եզրակացությունը», - ասել է Շ. Ալիեւը:
Հիշեցնենք, ավելի վաղ Վենետիկի հանձնաժողովն իր նախնական կարծիքում քննադատել էր Ադրբեջանի Սահմանադրության փոփոխությունները, որոնք քվեարկության կդրվեն սեպտեմբերի 26-ի հանրաքվեին: