Թրամփն անտեսել է Պորոշենկոյի՝ հանդիպման առաջարկը
ՄիջազգայինՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի շտաբում անտեսել են Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպելու Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի առաջարկը, հայտնում է Foreign Policy-ն:
Պարբերականի տեղեկություներով՝ Ուկրաինայի նախագահի վարչակազմը նույն հարցումով դիմել է ԱՄՆ նախագահի երկու թեկնածուներին՝ Հիլարի Քլինթոնին եւ Դոնալդ Թրամփին: Քլինթոնը համաձայնել է. Պորոշենկոյի հետ նրա հանդիպումը երկուշաբթի է կայացել: Մինչդեռ Թրամփից այդպես էլ պատասխան չի ստացվել:
Հանրապետականների թեկնածուի շտաբում չեն մեկնաբանել իրավիճակը, հայտնում է Foreign Policy-ն: Այդուհանդերձ, դատելով Թրամփի պլանավորած միջոցառումների գրաֆիկից՝ նա Պորոշենկոյի հետ հանդիպելու մտադրություն չունի: Թրամփը մեկնել է Հյուսիսային Կարոլինա, որից հետո պետք է ուղեւորվի Օհայո: Հանրապետականների թեկնածուն Նյու Յորքում չի լինի մինչեւ շաբաթվա վերջ, հայտնում է պարբերականը: