Հայաստանը դատապարտում է Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչությունը
ՄիջազգայինՀայաստանը վճռականապես դատապարտում է Քաշմիում տեղի ունեցած ահաբեկչությունը։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
Հիշեցնենք, որ զինված գրոհայինները Հնդկաստանի Քաշմիրի նահանգում հարձակվել էին զինվորական գումարտակի վրա, որի հետեւանքով զոհվել էր 18 զինծառայող։ Հնդկաստանը կատարվածի համար մեղադրել է Պակիստանին։