Ճապոնիայում տասնյակ մարդիկ են տուժել եւ մեկն անհետ կորել թայֆունի պատճառով
ՄիջազգայինԱռնվազն 30 մարդ է տուժել, եւս մեկն անհայտ կորել «Մալակաս» թայֆունի պատճառով, որն անցնում է Ճապոնիայի կենտրոնական մասի վրայով: Ներկայում այն շարժվում է դեպի հյուսիս - արեւելք՝ մայրաքաղաքի կողմը, վատ եղանակն իր անցած շրջաններում խախտել է տրանսպորտային հաղորդակցությունը, հազարավոր մարդկանց հանձնարարված է տարահանվել հատուկ սարքավորված ապաստարաններ:
Ներկայում թայֆունի էպիկենտրոնը գտնվում է Աիտիի պերֆեկտուրայում: Տեղումների ինտենսիվությունը մոտենում է վայրկյանում 100 միլիմետրի, իսկ քամու պոռթկումների արագությունը հասնում է վայրկյանում 40 մետրի: Այս պատճառով երկրի կենտրոնական մասում խախտվել են ավիահաղորդակցությունը եւ երկաթուղային տրանսպորտի աշխատանքը: Ընդհանուր առմամբ չեղարկվել կամ հետաձգվել են ավելի քան 180 չվերթեր, շուրջ 14 գնացք չի կարողացել մեկնել կայարաններից, արդ թվում՝ Տոկիո:
Ինչպես սպասվում է, «Մալակաս» թայֆունը, որն այս տարի արդեն 16-րդն է դարձել Խաղաղ օվկիանոսում, մայրաքաղաքի շրջան կհասնի սեպտեմբերի 21-ին, սակայն արդեն մի քանի ժամ է, ինչ այնտեղ ուժգին անձրեւ է տեղում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: