Անհայտ անձինք Կոնգոյում ընդդիմադիր կուսակցության երեք շտաբ են այրել
ՄիջազգայինԱնհայտ անձինք ընդդիմադիր կուսակցության երեք շտաբ են այրել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում, հայտնում է «Ֆրանս Պրեսսը»:
Գործակալության տեղեկության համաձայն, հրկիզումներն իրականացվել են երեքշաբթի օրվա գիշերը եւ վաղ առավոտյան: Արդյունքում մեկ մարդ վնասվածք է ստացել:
Վերջին տվյալների համաձայն, ավելի քան 50 մարդ զոհվել է ընդդիմության ներկայացուցիչների եւ օրենքի պահապանների բախման ընթացքում, որը տեղի է ունեցել երկուշաբթի Կինշասայում սկսված հակակառավարական բողոքի ցույցերի ընթացքում:
ԿԴՀ-ում ընդդիմության կողմնակիցները հանդես են գալիս գործող նախագահ Ժոզեֆ Կաբիլայի դեմ: Նրան մեղադրում են իշխանությունը պահելու ձգտման համար եւ վախենում են, թե նա կարող է հետաձգել նախագահական առաջիկա ընտրությունները կամ էլ սահմանադրության մեջ այնպիսի փոփոխություններ մտցնել, որոնք վերացնում են նախագահական ժամկետների քանակի սահմանափակումները:
ԿԴՀ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան ընթացիկ տարվա նոյեմբերին: Երկրի ղեկավարի պաշտոնում գլխավոր թեկնածուները 2001 թվականից երկրում իշխող Ժոզեֆ Կաբիլան է եւ ընդդիմության թեկնածու Մոիզ Կատումբին: